Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է աշակերտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ
Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է աշակերտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է տասներկուերորդ դասարանի աշակերտներին ավարտելու կապակցությամբ։

«Սիրելի տասներկուերորդ դասարանցիներ, այսօր դպրոցներում հնչում է վերջին զանգը և սկսվում է ձեր կյանքի նոր, շատ հետաքրքիր ու արկածային փուլը։

Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ճիշտ ընտրություն կկատարի, և ցանկալի մասնագիտությանը տիրապետելով ձեռք բերած գիտելիքները կօգնեն կառուցել մեր երկրի համար ավելի լավ ապագա։

Ինձ համար այս օրը լի է զգացմունքներով, և ես կիսում եմ ձեզ հետ այս մեծ ուրախությունը։

Ես ուզում եմ, որ դուք երբեք չվախենաք մարտահրավերներից, քանի որ հաջողությունը ձեռք է բերվում մարտահրավերների դեմ պայքարելով: Անձամբ ես՝ որպես ԿԳ նախարար, կկանգնեմ ձեր կողքին և կանեմ ամեն ինչ, որպեսզի ավելի լավ միջավայր ստեղծեք ձեր նորարար գաղափարները կյանքի կոչելու և ձեր կարողություններն ու տաղանդը հնարավորինս բացահայտելու համար։

Շնորհավորում եմ դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ երջանիկ ու հաջողակ կյանք»,- ասում է Գիորգի Ամիլախվարին։