Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է 12-րդ դասարանցիներին դպրոցն ավարտելու կապակցությամբ
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է 12-րդ դասարանի աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ։
«Այսօր Վրաստանի դպրոցներում հնչեց վերջին զանգը։ Սիրելիներս, շնորհավորում եմ բոլոր 12-րդ դասարանցիներին դպրոցն ավարտելու և կյանքի նոր, կարևոր փուլ մտնելու կապակցությամբ։ Ձեզ սպասվում է հնարավորություններով և արկածներով լի տարի։
Համոզված եմ, որ ապագայում էլ ավելի պատասխանատվությամբ ու վերաբերմունքով կշարունակեք խորացնել ձեր գիտելիքները։ Դուք այն սերունդն եք, որը ամուր հիմք է ստեղծում Վրաստանի զարգացման և առաջընթացի համար։ Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, յուրացնելով ցանկալի մասնագիտությունը, կօգտագործի դպրոցում ստացած կրթությունն ու ձեր կարողությունները մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի համար։
Մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ, շնորհավորում եմ մեր արժանավոր ուսուցիչներին, ծնողներին և բոլոր նրանց, ում համար այս օրը կարևոր է»,- նշված է նախարարի շնորհավորական ուղերձում։