Գիորգի Ամիլախվարին փոխնախարարի պաշտոնում առաջադրել է Նոդար Պապուկաշվիլիի թեկնածությունը
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին տեղակալի պաշտոնում առաջադրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նոդար Պապուկաշվիլիին, ով լինելու է նախարարության բարձրագույն կրթության և գիտության բաժինների համադրողը։
Կրթության նախարարության տվյալներով՝ Նոդար Պապուկաշվիլին պետական և մասնավոր հատվածում աշխատելու երկարամյա փորձ ունի, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է Պետության կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի բողոքարկման խորհրդի նախագահի և մասնավոր բուհերից մեկի ռեկտորի պաշտոնները։ Հրատարակել է 14 գիտական աշխատություն և երեք մենագրություն։