Գիորգի Ամիլախվարին հերթական աշխատանքային հանդիպումն է անցկացրել դպրոցի ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին շարունակում է աշխատանքային հանդիպումները դպրոցների ուսուցիչների հետ։
Ըստ ԿԳՆ-ի՝ հանրակրթության զարգացման աշխատանքային խմբի անդամների հետ նախարարը հերթական հանդիպումն է անցկացրել շուրջ 100 ուսուցիչների հետ և անձամբ նրանցից տեղեկություններ լսել դպրոցներում առկա խնդիրների մասին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման սխեմայի կատարելագործման, կրթական ռեսուրսների, այդ թվում՝ դասագրքերի որակի բարձրացման, դպրոցներում առկա մարտահրավերների և դրանց լուծման ուղիների հարցեր։
Հանրակրթության զարգացման խումբն ակտիվորեն աշխատում է դպրոցներում ուսուցման գործընթացը բարելավելու և կրթության որակի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Խումբը ղեկավարում է անձամբ Գիորգի Ամիլախվարին, իսկ այն համակարգում է բանասիրական գիտությունների դոկտոր, ուսուցիչ Գիա Մուրղուլիան։
«Ակտիվ շփումը դպրոցական համայնքի հետ ապագայում կշարունակվի, և հանդիպումները կունենան մշտական բնույթ»,- նշվում է գերատեսչության տեղեկատվականում։