Գիորգի Ամիլախվարին հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիի շրջանի ուսուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին շարունակում է հանդիպումները ուսուցիչների հետ։ Այս անգամ նախարարը Ախալցիխեի, Ադիգենիի, Բորջոմիի և Ասպինձայի մեծամասնական պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախեթիի շրջանի շուրջ 400 ուսուցիչների հետ և նրանց անձամբ տեղեկացրել տարբեր նորությունների մասին։
Հանդիպմանը Գիորգի Ամիլախվարին խոսել է ուսուցիչներին աջակցելու նպատակով իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունների մասին։ Այդ թվում նախարարը ուսուցիչներին ներկայացրել է աշխատավարձի նոր քաղաքականությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպաստելու և դպրոցի ինքնավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Զրույցն անդրադարձել է արդիական տարբեր հարցերի։ Մասնավորապես, էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսուցիչների աջակցությունը, դպրոցների ֆինանսավորումը, ուսուցիչների ժամային ծանրաբեռնվածությունը և այլն։ Հանդիպման ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարցեր տալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ անմիջապես նախարարից։
Տեղեկությունը տարածում է կրթության նախարարության մամուլի ծառայությունը։