Գիորգի Ամիլախվարին հանդիպել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարի հետ
Գիորգի Ամիլախվարին հանդիպել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարի հետ

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գաիբովի հետ։

Կրթության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գիորգի Ամիլախվարին իր գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների և երիտասարդական քաղաքականության մշակման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։

Ինչպես նշել է նախարարը, 2024 թվականի հունվարի 1-ից Երիտասարդական գործակալության լիազորությունները փոխանցվել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը, իսկ մոտ ապագայում նախատեսվում են մի շարք կարևոր նախագծեր երիտասարդներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով, նախարարության համար կարևոր առաջնահերթություններից է երիտասարդների համար տարբեր ծառայություններ և բազմաբնույթ միջոցառումներ առաջարկելը։

Վրաստանի կրթության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապագայում իրականացնել համատեղ երիտասարդական նախագծեր։

Իր հերթին Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը հաջողություն է մաղթել Գիորգի Ամիլախվարիին նախատեսված ծրագրերի իրականացման գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց։

Հանդիպմանը մասնակցել են կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Ծուլաձեն և պատգամավոր Նոդար Պապուկաշվիլին։