Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել մասնավոր դպրոցների տնօրենների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին աշխատանքային հանդիպում է ունեցել մասնավոր դպրոցների տնօրենների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկել է հանրակրթական հաստատություններում առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գիորգի Ամիլախվարին հանդիպման մասնակիցներին ներկայացրել է հանրակրթության զարգացման վերաբերյալ իր տեսակետները և նրանցից տեղեկատվություն ստացել առկա խնդիրների մասին։ Նախարարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին։
«Զրույցի ընթացքում Գիորգի Ամիլախվարին նշեց, որ կրթության ցանկացած մակարդակում՝ լինի դա պետական, թե մասնավոր ուսումնական հաստատություն, որակի բարձրացման մասին հոգալը նախարարության հիմնական առաջնահերթությունն ու պարտականությունն է։ Ուստի հատկապես կարևոր է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը կոնկրետ որոշումների կայացման գործընթացում։
Նախարարը նաև ասաց, որ հանրակրթության զարգացման գործում կարևոր է հոգալ մասնավոր դպրոցների զարգացման համար, և նախարարությունն այդ հարցում կլինի նրանց ակտիվ աջակից»,- ասված է ԿԳՆ տեղեկատվության մեջ։