Գիորգի Ամիլախվարի.- Վստահ եմ, որ 2024 թվականին մենք կիրականացնենք մի շարք կարևոր նախաձեռնություններ և կստեղծենք ավելի լավ միջավայր մեր երեխաների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան դրսևորել իրենց ողջ ներուժը
Գիորգի Ամիլախվարի.- Վստահ եմ, որ 2024 թվականին մենք կիրականացնենք մի շարք կարևոր նախաձեռնություններ և կստեղծենք ավելի լավ միջավայր մեր երեխաների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան դրսևորել իրենց ողջ ներուժը

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին շնորհավորում է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ողջ հասարակության Ամանորը։

«Շնորհավորում եմ նոր 2024 թվականը: Հատկապես ցանկանում եմ շնորհավորել կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ուսանողներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, դպրոցի ղեկավարներին, աշակերտներին, դասախոսներին, գիտնականներին։

2023 թվականն իսկապես ականավոր տարի էր մեր երկրի համար։ Մենք ունեցանք բազմաթիվ հաջողություններ, և որ ամենակարեւորն է՝ ականատես եղանք պատմական իրադարձության՝ Վրաստանը ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Մենք ակտիվորեն շարունակում ենք հոգալ Վրաստանի ավելի լավ ապագայի մասին և կարևոր քայլեր ենք ձեռնարկում ի շահ երկրի։ Ինչպես գիտեք, Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը կրթությունն է, քանի որ մենք կարծում ենք, որ հենց կրթված սերունդն է ամուր հիմքեր ստեղծում եվրոպական հզոր երկիր կառուցելու համար։

Վրաստանին անհրաժեշտ են նոր տեսլականներ, նորարարական գաղափարներ. դրա համար անհրաժեշտ էներգիան և վերաբերմունքը մեր երիտասարդության մեջ է։ Համոզված եմ, որ 2024 թվականին մեր համատեղ ջանքերով կիրականացնենք մի շարք կարևոր նախաձեռնություններ և մեր երեխաների համար կստեղծենք էլ ավելի լավ միջավայր, որտեղ նրանք հնարավորություն կունենան ցույց տալ իրենց ողջ ներուժը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին, մաղթում խաղաղություն, առողջություն և բարօրություն: Հավատում եմ, որ 2024 թվականը լինելու է զարգացման, հաջողության և հաղթանակի տարի ձեզանից յուրաքանչյուրի և ողջ Վրաստանի համար»,-ասել է Գիորգի Ամիլախվարին իր ամանորյա շնորհավորանքում։