Գիորգի Ամիլախվարի. Հուլիսի 1-ից գործարկվելու է աշխատավարձի նոր բանաձև, որը ենթադրում է ուսուցիչների աշխատավարձերի աննախադեպ բարձրացում
2024 թվականի հուլիսի 1-ից կգործարկվի աշխատավարձի նոր բանաձև, որը ենթադրում է ուսուցիչների աշխատավարձի աննախադեպ բարձրացում, հաստիքային ուսուցիչների աշխատավարձը կավելանա միջինը 500 լարիով և ավելի,- ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին՝ խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով իր ելույթի ժամանակ:
Ինչպես նշեց նախարարը, ուսուցչությունը միշտ եղել և մնում է մասնագիտությունների մեջ ամենանշանավոր, պատվավոր ու պատասխանատու մասնագիտությունը, և այն առանձնահատուկ գնահատանքի կարիք ունի։
«2024 թվականի հուլիսի 1-ից ուսուցիչների համար կգործարկվի աշխատավարձի նոր բանաձեւ, որը ենթադրում է ուսուցիչների աշխատավարձի աննախադեպ բարձրացում, հաստիքային ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիով եւ ավելի։ Խոսքը մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձի 35 տոկոս բարձրացման մասին է, որը երկար տարիներ չի իրականացվել մանկավարժական կորպուսում։ Մինչեւ 2012 թվականը՝ մինչեւ «Վրացական երազանքի» իշխանության գալը, ուսուցիչների միջին աշխատավարձը կազմում էր 330 լարի։ Այսօրվա տվյալներով՝ միջին աշխատավարձն աճել է գրեթե 300 տոկոսով և կազմում է 1230 լարի»,- ասաց նախարարը։
Նախարարը խոսեց նաև Ուսուցչի ազգային տոնի հաստատման կարևորության մասին։
Նրա խոսքով, Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ սահմանվել է Ուսուցչի ազգային օրը։
Ուսուցչի ազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 27-ին՝ Իակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը։