Գիորգի Ամիլախվարի - Հաջողություն եմ մաղթում դիմորդներին, դուք եք մեր երկրի ապագան
Ուզում եմ հաջողություն մաղթել յուրաքանչյուր դիմորդին, երիտասարդներին, մեր թիմն ամեն ինչ արեց, որպեսզի քննական գործընթացը նրանց համար լինի հարմարավետ և խաղաղ ակադեմիական միջավայրում,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին։
«Այսօր մեկնարկեցին միասնական համազգային քննությունները, և ես ցանկանում եմ հաջողություն մաղթել յուրաքանչյուր դիմորդին, մեր երիտասարդներին, նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին։ Մեր թիմն արել է ամեն ինչ, որպեսզի քննական գործընթացն անցկացվի նրանց համար հարմարավետ և հանգիստ ակադեմիական միջավայրում, որտեղ բոլոր դիմորդները հնարավորություն կունենան իրենց կարողությունները լավագույնս դրսևորել։ Քննությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի յուրաքանչյուր աշխատակցին և բոլոր այն գերատեսչություններին, որոնք այդքան ակտիվ ներգրավված են եղել գործընթացում։
Եվս մեկ անգամ դիմում եմ երիտասարդներին, դուք եք մեր երկրի ապագան, և ես հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կկարողանա դա գիտակցել և հասնել ձեր նպատակներին։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ և առաջընթաց ձեր կյանքի այս կարևորագույն փուլում»,- ասել է Գիորգի Ամիլախվարին։
Միասնական ազգային քննությունները մեկնարկել են այսօր և կավարտվեն հուլիսի 26-ին։ Համազգային քննություններին գրանցված է ավելի քան 45 հազար դիմորդ։ Այս տարի Վրաստանում ընդհանուր առմամբ բացվել է 24 քննական կենտրոն։