Գիորգի Ամիլախվարի - 2024 թվականի հուլիսի 1-ից ուսուցչի աշխատավարձը լրիվ ծանրաբեռնվածության դեպքում կբարձրանա միջինը 500 լարիով
2024 թվականի հուլիսի 1-ից ուսուցչի աշխատավարձը լրիվ ծանրաբեռնվածության դեպքում կբարձրանա միջինը 500 լարիով,- ասել է Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին կառավարությունում հրավիրված ճեպազրույցում։
«Մեզ համար ամենակարեւոր ուղղություններից մեկը հանրակրթության զարգացումն է։ Այս առումով ամենակարեւորը ուսուցիչների աշխատավարձային քաղաքականության բարելավումն է։ Մեր կառավարության օրոք ուսուցիչների աշխատավարձի մոտ 200 տոկոս բարձրացում է եղել, և այս ցուցանիշն էլ ավելի է բարձրանալու։ Աշխատավարձի նոր բանաձեւի վրա ենք աշխատում: Բոլոր շահագրգիռ կողմերը ներգրավված են գործընթացում»,- ասել է Ամիլախվարին։
Նախարարի խոսքով, նոր աշխատավարձային քաղաքականության շրջանակներում բոլոր ուսուցիչները աշխատավարձի բարձրացում են ստանալու, արդյունքում, ըստ Ամիլախվարիի, վերջին տարիների համեմատ կստանան 4 անգամ՝ 5 անգամ ավելի աշխատավարձ։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հուլիսի մեկից։ Որովհետև անհրաժեշտ է համակարգը տեղափոխել նոր աշխատավարձային քաղաքականության, և դա չի կարելի անել ուսումնական տարվա ընթացքում։ Ըստ այդմ, ուսումնական տարին ավարտվելուն պես՝ հուլիսի մեկից, կներդրվի աշխատավարձի նոր համակարգ։ Մեր հերոս ուսուցիչներն արժանի են արժանի վարձատրության։ Ի վերջո, այս ամենը կնպաստի դպրոցներում էլ ավելի որակյալ կրթություն ապահովելուն, ինչը մեր լուսավոր ապագայի ավետաբերն է»,- նշեց Գիորգի Ամիլախվարին։