Մեծ քանակությամբ թմրամիջոցի ձեռքբերման և պահելու համար ձերբակալված Գիորգի Ախոբաձեն Թբիլիսիի քաղաքային դատարանը ճանաչել է անմեղ և ազատել կալանքից։
Որոշումն ընդունել է դատավոր Ռոմեո Տղեշելաշվիլին։
Բժիշկ Գիորգի Ախոբաձեն ձերբակալվել էր դեկտեմբերի 7-ին՝ Ռուսթավելի պողոտայում անցկացված բողոքի ակցիայից տուն վերադառնալիս։ Նրան մեղադրանք էր առաջադրվել մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահման համար։ Հանցագործությունը նախատեսում է 8-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։