Գինու ազգային գործակալության նախագահը Չինաստանում անցկացրել է հանդիպումներ
Գինու ազգային գործակալության նախագահ Գիորգի Սամանիշվիլին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիչուան նահանգի Իբան քաղաքում անցկացված «China international Spirits Culture Festival 2017» ցուցահանդես-ֆորումին, որտեղ Վրաստանը, Ֆրանսիայի հետ միասին, հրավիրված էր պատվավոր հյուրի կարգավիճակով:
Գինու ազգային գործակալության նախագահը ֆորումին ելույթ է ունեցել խոսքով, ինչպես նաև մասնակցել պանելային քննարկումներին:
Գիորգի Սամանիշվիլին միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է վրացական գինու ժողովրդականացման և դրա համաշխարհային շուկայում հաստատման նպատակով իրականացված մարքեթինգային ակտիվությունների մասին փորձի հետ:
Չինաստանը մնում է վրացական գինու արտահանումային ռազմավարական շուկա: Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով, Վրաստանը Չինաստան է արտահանել6,73 մլն շիշ գինի, որը 38 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Չինաստանը, վրացական գինու արտահանվող երկրների ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը: