Գինու ազգային գործակալության աջակցությամբ Բեռլինում կայացել է վրացական գինու շնորհանդես
Գինու ազգային գործակալության աջակցությամբ Բեռլինում կայացել է վրացական գինու շնորհանդես

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Գինու ինստիտուտում՝ Deutsche Wein und Sommelierschule-ում, Գինու ազգային գործակալության աջակցությամբ տեղի է ունեցել վրացական գինու շնորհանդես-սեմինար։

Միջոցառմանը, որը վարում էր գերմանական սոմելյեների ասոցիացիայի նախագահ Իվոն Հեյստերմանը, ներկա էին մարքեթինգի միջազգային փորձագետներ, ուսանողներ և գինու էնտուզիաստներ:

Ներկայացված շնորհանդեսը ներառում էր վրացական գինեգործական մշակույթի զարգացման պատմությունը, գինեգործության ժամանակակից վիճակը, ինչպես նաև վրացական գինու շուկայավարման արշավների ռազմավարությունն ու հիմնական նպատակները։

Բեռլինում վրացական գինու շնորհանդեսը տեղի է ունեցել գերմանական մարքեթինգային ընկերության՝ ff.k Public Relations-ի, Գինու ազգային գործակալության կապալառուի և Deutsche Wein und Sommelierschule գինու ինստիտուտի ներգրավմամբ։

Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ գինի ներկրող երկիրը, 2020 թվականից ավելացել է վրացական գինու ռազմավարական շուկաների ցանկում և անշեղորեն տեղ է գրավում արտահանման առաջին տասնյակում։ Այս տարվա վեց ամսում Վրաստանից Գերմանիա է արտահանվել 674 հազար լիտր գինի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 32 տոկոս։