Գիգիշա Շարաշիձեն հարցաքննվում է ոստիկանության գլխավոր վարչությունում՝ Վանո Մերաբիշվիլիի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության առնչությամբ
Գիգիշա Շարաշիձեն հարցաքննվում է ոստիկանության գլխավոր վարչությունում՝ Վանո Մերաբիշվիլիի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության առնչությամբ

Գիգիշա Շարաշիձեն հարցաքննվում է ոստիկանության գլխավոր վարչությունում՝ Վանո Մերաբիշվիլիի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Նա քննչական մարմին է եկել փաստաբանի հետ։ Կոնֆլիկտի վերաբերյալ Գիգիշա Շարաշիձեն և նրա շահերի պաշտպանը լրագրողներին մեկնաբանություններ չեն տվել։

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հիմնվելով ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության վրա՝ գերատեսչությունը հետաքննություն է սկսել։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Վակեի դեղատներից մեկում Գիգիշա Շարաշիձեն ֆիզիկական բռնության է ենթարկել Վանո Մերաբիշվիլիին։