Գիգի Ուգուլավայի անհեթեթ գաղափարը մենք չենք կարող լրջորեն դիտարկել. Գիգա Բոկերիա
Գիգի Ուգուլավայի անհեթեթ գաղափարը մենք չենք կարող լրջորեն դիտարկել. Գիգա Բոկերիա

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան աբսուրդ է անվանել Գիգի Ուգուլավայի նախաձեռնությունը, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորվեն «Ազգային շարժման» հովանու ներքո։

Բոկերիայի խոսքով՝ «Եվրոպական Վրաստանը» չի կարող լուրջ վերաբերվել այս գաղափարին։

«Քաղաքական միավորումը պետք է հիմնված լինի արժեքների և հայացքների վրա։ Ցանկացած այլ տիպի միավորում կա՛մ դատապարտված է ձախողման, կա՛մ ձախողում ու աղետ է բերելու երկրին, որի վառ օրինակն է «Վրացական երազանք»-ը։ Ուստի մենք՝ «Եվրոպական Վրաստանը» այս գաղափարը նույնիսկ լրջորեն չենք դիտարկում։ Մենք չենք կարող լուրջ վերաբերվել այս անհեթեթ գաղափարին»,- ասել է Գիգա Բոկերիան։