Գիգի Ուգուլավան մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար տուգանվել է 2000 լարիով
Գիգի Ուգուլավան տուգանվել է 2000 լարիով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով, մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Այս մասին տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Գիգի Ուգուլավան, ում մոտ հոկտեմբերի 7-ին ախտորոշվել էր կորոնավիրուս, ելույթ ունեցավ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում՝ ասելով, որ բժիշկները դրա իրավունքը տվել են իրեն:
Ավելի ուշ Ուգուլավան ասաց, որ երբ ժամանեց Ազատության հրապարակ և ելույթ ունեցավ հանրահավաքում, գործում էր ամերիկյան արձանագրությամբ: «Ես արդեն գրառում եմ կատարել այս թեմայով: Դուք կարող եք առաջնորդվել, ես ոչինչ չեմ կարող ավելացնել, բացառությամբ, որ ըստ ամերիկյան արձանագրության, պատվաստված անձի համար կարանտինը 7-8 օր է: Ես առաջնորդվում եմ սրանով, այլ ոչ թե այս խարդախների հորինած անհեթեթությամբ», – ասել է Գիգի Ուգուլավան:
Հոկտեմբերի 15-ին Գիգի Ուգուլավան հրապարակեց հետազոտության պատասխանը եւ ասաց, որ ինքը լիովին առողջ է: