Գիգի Ուգուլավան Բադրի Գավաշելիշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի գործով ճանաչվել է   անմեղ
Գիգի Ուգուլավան Բադրի Գավաշելիշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի գործով ճանաչվել է անմեղ

Գիգի Ուգուլավան Բադրի Գավաշելիշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի գործով ճանաչվել է անմեղ: Գործը վերաբերում է օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին, որով մեղադրող կողմը Ուգուլավային մեղադրեում էր Բադրի Գավաշելիշվիլիին ֆիզիկական հաշվեհարդարի մեջ։

Դատավոր Բադրի Կոճլամազաշվիլին արդար է հանել Ուգուլավային։

Գիգի Ուգուլավան առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարում էր, որ այս մեղադրանքում նա անմեղ է: Նրա խոսքով՝ օդանավակայանում իրեն երկու ձյուդոիստ են ուղարկել։

Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի օդանավակայանում 2019 թվականի դեկտեմբերի 11-ին։ Գիգի Ուգուլավային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը նախատեսում է բռնություն։ Նա մեղադրվում էր ձյուդոիստ Բադրի Գավաշելիշվիլիին ծեծելու մեջ։ Գիգի Ուգուլավայի հետ միասին քաղաքական գործիչ Գոկա Գաբաշվիլիին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվել է Գավաշելիշվիլիի ընկեր Դավիթ Պարկաձեն։ Դատարանի որոշմամբ նա մեղավոր է ճանաչվել եև տուգանվել։