Գիգի Ուգուլավա. Սուսուփուս, ոչ ոք չիմանա, ինչպե՞ս կարելի է, գաղտնի ընտրարշավ վարել
Գիգի Ուգուլավա. Սուսուփուս, ոչ ոք չիմանա, ինչպե՞ս կարելի է, գաղտնի ընտրարշավ վարել

Ի՞նչ է ասում Կալաձեն – գաղտնի ձևով քարոզարշավ ենք ծավալում: Ինչպե՞ս կարելի է, գաղտնի ընտրարշավ վարել – Սուսուփուս, ոչ ոք չիմանա,- այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան՝ մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ:

Ուգուլավայի խոսքով, ընտրողը չպետք է մասնակցի նոյեմբերի 21-ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլին:

«Ցավոք, այնպիսի հիմարություն և անհեթեթություն, որի մասի երեկ Կալաձեն հայտարարեց, աներևակայելի է: Ի՞նչ է ասում Կալաձեն – գաղտնի ձևով քարոզարշավ ենք ծավալում: Ինչպե՞ս կարելի է, գաղտնի ընտրարշավ վարել – «Սուսուփուս, ոչ ոք չիմանա»: Մարդկանց հետ հանդիպումներ կլինեն միշտ, շտաբում և ամենուր: Ինչպե՞ս կարող ես լուռ վարել նախընտրական արշավը, երբ մենք հրապարակավ ասում ենք, որ երկրորդ փուլը նույն կեղծիքն է, և ես ընտրողներին կոչ եմ անում նոյեմբերի 21-ին չմասնակցել այս կեղծիքներին, չնայած իշխանությունը կարծում է, որ մարդիկ ոչինչ չգիտեն: Այն, ինչ գրված է օրենքում, եթե նույնիսկ մեռնես, միևնույն է, քվեաթերթիկում կգրվես, սրանից օգտվում է հիմար Կալաձեն, նա կախված է մամուռից և ասում է, նրանք նախընտրական արշավ է վարում և գաղտնի մասնակցելու են երկրորդ փուլին: Ասա ինձ նպատակը, ինչու մենք պետք է գաղտնի մասնակցենք», – հայտարարել է Ուգուլավան: