Գիգի Ուգուլավա. Շնորհավորում եմ բոլոր ընդդիմադիրներին, մեծ դարաշրջան է սկսվում
Գիգի Ուգուլավա. Շնորհավորում եմ բոլոր ընդդիմադիրներին, մեծ դարաշրջան է սկսվում

Շնորհավորում եմ Նիկա Մելիային և ընդդիմությանը շատ տպավորիչ արդյունքը: Թբիլիսիում երկրորդ փուլ է, և Նիկան առաջատար է: Ես ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել, – ասաց Գիգի Ուգուլավան:

Ըստ Ուգուլավայի, ինչ վերաբերում է Փոթիին, ապա իրենց տվյալներով, Փոթիում կանցկացվի երկրորդ փուլ՝ քաղաքապետի մասով:

«Հիմա հաշվման փուլն է, բայց մեր ունեցած նախնական տվյալներով, քաղաքապետարանում կլինի երկրորդ փուլ, մնացածն արդեն կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն մեր ներկայացուցիչները տեղամասերում: Ես ուզում եմ նրանց այստեղից քաջալերել, մենք ունենք տպավորիչ արդյունք, մենք կունենանք երկրորդ փուլ, ինչը նշանակում է, որ մինչև հաղթանակ շատ քիչ քայլ է մնացել, քանի որ ամբողջ Վրաստանում և մեծ քաղաքներում ընդդիմությունը առաջատար է, այս արդյունքը կլինի շուտով, երբ կավարտվի հաշվարկի գործընթացը: Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ընդդիմադիր տրամադրված մարդկանց, մեծ դարաշրջան է սկսվում, այդ թվում, այստեղ՝ Փոթիում, շատ կարևոր կլինի բաշխել ավագանիները՝ մեր ունեցած ծրագրերի իրականացման համար: Հետեւաբար, հաղթելու համար ոչ մի քվե չպետք է կորչի եւ ոչ մի քվե չպետք է կեղծվի», – ասել է Գիգի Ուգուլավան:

Հիշեցնենք, որ քվեարկության ընթացակարգի ավարտից և ընտրատեղամասերի փակվելուց հետո երեք հեռուստաընկերություններ հրապարակեցին «Exit poll»-ի արդյունքները: