Գիգի Ուգուլավա. Գախարիայի կուսակցությանը և նրա ընտրողներին կոչ եմ անում ակտիվ լինել, ձեզ նույնպես դուր չի գալիս «Վրացական երազանքի» ստեղծած հեռանկարի բացակայությունը, կլանիզմը
Կխնդրեի բոլոր փոթեցիներին ակտիվություն ցուցաբերել։ Այսօր, ընկերներ, ձեր ձեռքում է, թե ինչպե՞ս կզարգանա այս քաղաքը, կշարունակե՞նք պտտվել, լճանալ, անհեռանկար, գործազուրկ լինել, թե կաջակցեք զարգացմանը,- իր ընտրությունը կատարելուց հետո ասաց միավորված ընդդիմության Փոթիի քաղաքապետի թեկնածու Գիգի Ուգուլավան։
Նա դիմել է բնակչությանը և մասնավորապես «Հանուն Վրաստանի» կուսակցության համակիրներին և ակտիվության կոչ արել։
«Հատկապես ուզում եմ կոչ անել պարոն Գախարիայի կուսակցությանը և նրա ընտրողներին ակտիվ լինել, չնայած այն հանգամանքին, որ այս կուսակցությունը չեզոքություն է ցուցաբերել։ Ընկերներ, դուք ապրում եք այս քաղաքում, ձեզ դուր չի գալիս հեռանկարի բացակայությունը, այն կլանը, որը ստեղծել է այստեղ «Վրացական երազանքը»։ Ձեզ էլ դուր չի գալիս, որ այստեղ թոշակառուները նորմալ թոշակ չունեն։ Համոզված եմ, որ դուք նույնպես կաջակցեք քաղաքային բյուջեից թոշակի բարձրացմանը 50 լարիով, կաջակցեք նաև, որ այստեղի դպրոցի աշակերտները անվճար սնունդ ունենան։ Ուստի ընկերներ, այսօր չեզոքության ժամանակը չէ, քանի որ իսկապես, ուղիղ իմաստով քաղաքն ու երկիրը պետք է։ Այս քաղաքը մերն է և ոչ այն քիչ ընտանիքներինը, որոնք բաժանել են քաղաքն իրար մեջ։ Այսպես չի կարող շարունակվել, պետք է քայլեր ձեռնարկել քաղաքը հետ վերցնելու համար, և Փոթին իսկապես օրինակ կդառնա Սև ծովում, և դա անպայման տեղի կունենա»,- ասել է Գիգի Ուգուլավան։