Գիգի Ծերեթելին տեսազանգով զրուցել է ԵԱՀԿ-ի նախագահ երկիր, Ալբանիայի վարչապետ, Էդի Ռամասի հետ
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Վրաստանի խորհրդարանի անդամ Գիգի Ծերեթելին զրուցել է ԵԱՀԿ-ի նախագահ երկիր, Ալբանիայի վարչապետ, Էդի Ռամասի հետ:
Վարչապետ Ռամասի հայտարարությամբ, համավարակից բխած բարդ իրավիճակում անհրաժեշտ է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև համագործակցություն, խորհրդարանն ունի կարևոր դեր կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ և ամեն բան պետք է արվի նրանց գլխավոր գործառույթները կատարելու համար:
Նրա խոսքով, դա անհրաժեշտ է սոցիալական վստահության և քաղաքացիների արդար մտահոգությունը հաշվի առնելու համար, առանց որի անհնար կլինի անհրաժեշտ մակարդակով համագործակցել մարդու կյանքը փրկելու համար:
Նա նաև զրուցել է ԵԱՀԿ-ի տարածաշրջանում տիրող իրավիճակի, կազմակերպության հարմարվելու և ակտիվությունների, ինչպես նաև՝ Ալբանիայում տիրող իրավիճակի և անցկացվելիք միջոցառումների մասին:
Գիգի Ծերեթելի նշել է, որ այժմ շատ կարևոր է ԵԱՀԿ-ի ինստիտուտների միասնությունը և համակարգումը, համավարակի դեմ պայքարի գործընթացում անհրաժեշտ օգնության մոբիլիզացումը:
«Միևնույն ժամանակ, ճգնաժամի հետագա ժամանակաշրջանում էկոնոմիկայի արագ վերականգնման համար արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է հակամարտության գոտիներում, օկուպացված տարածքներում, փախստականների բնակավայարերում բարդ իրավիճակը և ավելացած վտանգները»,- ասվում է խորհրդարանի կողմից տարածված տեղեկության մեջ:
Վարչապետ Ռամասը մասնակցել է խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի վիդեո-նիստին, որը գլխավորում էր վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելին: