Գիգի Ծերեթելի. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բացահայտորեն խոսում է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարումը, մարդու իրավունքները, ժողովրդավարական հետընթացը
Գիգի Ծերեթելի. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բացահայտորեն խոսում է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարումը, մարդու իրավունքները, ժողովրդավարական հետընթացը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բացահայտորեն խոսում է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարումը, մարդու իրավունքները, ժողովրդավարական հետընթացը,- այս մասին ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգի Ծերեթելին:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի խոսքով, կազմակերպությունը տարիներ շարունակ փորձում է բարձրացնել իր արդյունավետությունը:

«Անցած տասնամյակների ընթացքում մենք տեսանք պատերազմներ այդ տարածքում, զենքի վերահսկման ռեժիմի նվազում և ընդդիմադիր շարժումների դաժան ճնշում: Կային ազատ մտքի և ազատ լրատվամիջոցների խնդիրներ, աճող անհանդուրժողականություն և խտրականություն, ինչպես նաև խորը տարբերություններ մեր հասարակությունների միջև: Ահաբեկչական խմբավորումներն ակտիվացան, և տեղի ունեցան ահաբեկչություններ: Սա շատ հարցեր է առաջացնում: ԵԱՀԿ կառույցները մեծ աշխատանք են կատարում, բայց հիմա կարևոր է մեր խոստումները կյանքի կոչել: Շատ օրինական հարց է. Որպես 57 երկրների արտգործնախարարներ, կարո՞ղ եք ասել, որ ձեր քաղաքականությունն ու գործողությունները միշտ համահունչ են ԵԱՀԿ պարտականություններին», – հայտարարել է Գիգի Ծերեթելին: