Գիգա Բոկերիա. «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները Մառնեուլիում են և փորձում են, հանդարտեցնել մարդկանց
Գիգա Բոկերիա. «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները Մառնեուլիում են և փորձում են, հանդարտեցնել մարդկանց

«Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Գիգա Բոկերիան խորհրդարանի հատուկ նիստին արձագանքել է Մառնեուլիում անցկացված բողոքի ցույցին և նշել, որ «Եվրոպական Վրաստանը» փորձում է հանգստացնել ժողովրդին:

«Կոչ եմ անում բոլորին, «Եվրոպական Վրաստանի» կողմնակիցներին, ցանկացած մարդու, այս բարդ իրավիճակում խուսափել ցանկացած գործողությունից, որը հնարավոր է խախտի իրավակարգը, չնայած նրան, որ դուք կառավարության նկատմամբ դժգոհություն հայտնելու հիմք ունեք: Սա հստակ դիրքորոշում է: «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները Մառնեուլիում են և փորձում են, հանգստացնել մարդկանց: Հաշվի առեք, երբ իրավիճակը հատում է սահմանը, երբ շաբաթներով մարդկանց պահում ես փակի տակ և չես տալիս ընտանիքը պահելու հնարավորություն, անհնար է դառնում վերահսկել իրավիճակը»,- նշել է Գիգա Բոկերիան: