Գիգա Բոկերիա. Երկար, շատ ծանր և բարդ հանդիպում էր, այս փուլում արդյունքների մասին չի կարելի խոսել
Երկար, շատ ծանր և բարդ հանդիպում էր: Հանդիպումները կշարունակվեն վաղը: Այս փուլում արդյունքների մասին չի կարելի խոսել, – ասաց «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան՝ ԵՄ գրասենյակում իշխանության և ընդդիմության հանդիպումից հետո:
Ըստ նրա, շատ կարևոր է, որ միջնորդի ներգրավվածությունը գործընթացին մեծ է:
«Մեր խնդիրն այն է, ինչ դուք գիտեք, մենք ուզում ենք բանակցել: Ինքնին, լավ է այն փաստը, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում երեկվա հայտարարությունից հետո, և այն, որ նախագահ Միշելի քաղաքական հետաքրքրությունը, ներդրումները այս գործընթացում շատ մեծ են, լավ է: Այն, որ միջնորդն այստեղ է և այսքան ժամ է աշխատում է, շատ կարևոր է, և մենք նրան շնորհակալ ենք: Այնուամենայնիվ, հանդիպման բովանդակությունը շատ բարդ է ու ծանր», – ասաց Գիգա Բոկերիան: