Գիգա Բոկերիա. Որևէ խմբի կողմից իրեն կառավարություն նշանակելու գաղափարը անլուրջ է և վնասակար
Գիգա Բոկերիա. Որևէ խմբի կողմից իրեն կառավարություն նշանակելու գաղափարը անլուրջ է և վնասակար

Ստեղծված իրավիճակում տրամաբանական և նպատակահարմար է, որ քաղաքացիական բողոքի ակցիան ղեկավարում էին ակտիվ քաղաքացիներ՝ առանց կուսակցական պատկանելության,- «Facebook»-ում գրում է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան։

Նրա կարծիքով, հնարավոր է նաեւ այս գործիչների մասնակցությամբ, լայն կոնսենսուսի հիման վրա, «տեխնիկական», ժամանակավոր կառավարություն ստեղծվի և նշանակվեն ազատ ընտրություններ՝ «Իվանիշվիլիի ռեժիմը ցնցած համընդհանուր բողոքից հետո»։

«Բայց երկիրը կառավարելը, իշխանություն գործադրելը, երկիրը վերափոխելը կարող է անել միայն ազատ ընտրությունների արդյունքում ընտրողների մանդատ ունեցող կառավարությունը, այսինքն՝ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանի կողմից հաստատված թիմը։

Ցանկացած խմբի կողմից իրեն որպես կառավարություն նշանակելու գաղափարը անլուրջ է և վնասակար։ Սա հակասում է լիբերալ ժողովրդավարության հիմքերին և չի նպաստի բողոքի շարժման ընդլայնմանը։

Քաղաքացիների ցանկացած խումբ, որն ունի երկիրը ղեկավարելու առողջ հավակնություն, պետք է ստանա ընտրողների աջակցությունը։

Ամենակարևորը՝ մենք՝ վրացական հասարակությունը, նախ պետք է իրավիճակ ստեղծենք, որպեսզի Իվանիշվիլիի ռեժիմն ընդունի իշխանության անխուսափելի զիջումը։ Այս գործին պետք է ծառայեն բոլոր կուսակցություններն ու ակտիվ քաղաքացիական խմբերը»,- «Facebook»-ում գրել է Գիգա Բոկերիան։