Գիգա Բոկերիա. Մեր խնդիրն է հասնել փոխզիջման, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամից, ընթանում է շատ կարևոր գործընթաց
Գիգա Բոկերիա. Մեր խնդիրն է հասնել փոխզիջման, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամից, ընթանում է շատ կարևոր գործընթաց

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիայի խոսքերով, Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բարձրացրած հարցերը:

Բոկերիան հույս ունի, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ:

«Շատ կարեւոր գործընթաց է: Բոլոր կարևոր հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են: Մեր խնդիրն է հասնել փոխզիջման, որը երկիրը դուրս կբերի այս ճգնաժամից: Հուսով եմ, և մեր խնդիրն այն է, որ գործընթացը շուտով ավարտվի, և մենք բոլորս կարողանանք ձեզ ասել, թե ինչպես ենք դուրս գալիս այս ճգնաժամից՝ համաձայն Միշելի նախանշած կետերի: Այսօր մենք ավելի խորն ենք ուսումնասիրում նախագահ Միշելի կողմից նախանշված կետերի բովանդակությունը: Մեր խնդիրն է հաջողությամբ ավարտել այս գործընթացը», – ասաց Բոկերիան: