Գիգա Բոկերիա. Մենք բոլոր հարցերը քննարկել ենք Լիտվայի արտգործնախարարի հետ, Վրաստանը միշտ ունեցել է նրա աջակցությունը և ապագայում ևս կունենա
Գիգա Բոկերիա. Մենք բոլոր հարցերը քննարկել ենք Լիտվայի արտգործնախարարի հետ, Վրաստանը միշտ ունեցել է նրա աջակցությունը և ապագայում ևս կունենա

«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիայի կարծիքով, Լիտվայի արտգործնախարարի և նման բարձր մակարդակի քաղաքական գործիչների աջակցությունը կարևոր է, քանի որ դա Վրաստանին հնարավորություն է տալիս դուրս գալ ճգնաժամից:

Այս մասին Բոկերիան հայտարարել է ընդդիմության և Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգի հանդիպումից հետո:

«Քննարկվել են բոլոր հարցերը: Նախարարը Վրաստանի վաղեմի բարեկամն է, և Վրաստանը միշտ ունեցել է նրա աջակցությունը Եվրախորհրդարանում գտնվելու ժամանակ, և ապագայում ևս կունենա: Մենք դրա համար շատ շնորհակալ ենք: Ներկայիս ճգնաժամի ստեղծողը Իվանիշվիլիի ռեժիմն է և շատ կարևոր է ուշադրություն դարձնել այս տրամաչափի քաղաքական գործիչներին, քանի որ դա մեզ հնարավորություն է տալիս, որ վրաց ժողովուրդը քայլ առ քայլ դուրս գա ծանր ճգնաժամից՝ մեր բարեկամների օգնությամբ:

Դուք գիտեք մեր դիրքորոշումը, որ այս ձևով համաձայնության հասնելը սխալ էր, և մենք տեսնում ենք, թե ինչպես են խորանում այդ խնդիրները: Ինչ-որ պահի այս էջը պետք է փակվի, և մենք պետք է դուրս գանք այս անբարենպաստ իրավիճակից մեր քաղաքացիների ակտիվությամբ, քանի որ մենք պետք է վերականգնենք քաղաքական գործընթացների նկատմամբ նրանց վստահությունը: Դա կլինի «Եվրոպական Վրաստանի» խնդիրը Վրաստանի միջազգային ընկերների օգնությամբ», – ասաց Բոկերիան: