Գիգա Բոկերիա. Կառավարությունն ուշացումով ներկայացրել է ոչ պատշաճ և վնաս տվող ծրագիր
Գիգա Բոկերիա. Կառավարությունն ուշացումով ներկայացրել է ոչ պատշաճ և վնաս տվող ծրագիր

Վրաց ընդդիմախոս պատգամավոր Գիգա Բոկերիայի հայտարարությամբ, հանրությունը վարչապետ Գիորգի Գախարիայից լսել է ուշացած, մակերեսային, վնասակար բնազդներով և ոչ պատշաճ չափանիշներով լի, մշուշոտ շնորհանդես:

Գիգա Բոկերիան արձագանքել է կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագրին և նշել, որ հարկերը չեն նվազում, ինչպես նաև չի նվազում քաղաքացիների և ձեռնարկատերերի ճնշումը:

«Օգնությունն անհասկանալի է, սխալ, ոչ բավական չափանիշներով և փոքր, քանի որ չի կարգավորվում և պահպանում են կառավարության դերը, որ ընտրություն կատարեն, ում ինչ տան: Իբր, իրենք ավելի լավ գիտենք, մենք մեր գումարը որտեղ կծախսենք, որը կոռուպացիայի ռիսկ է»,- հայտարարել է Գիգա Բոկերիան:

Նրա խոսքով, «Եվրոպական Վրաստանը» կշարունակի թոշակային գումարի վերադարձի քարոզարշավը: