Գիգա Ավալիանիի գործով կալանավորված Նիա Իմնաձեին և Անաստասիա Բերուաշվիլիին որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը
Գիգա Ավալիանիի գործով կալանավորված Նիա Իմնաձեին և Անաստասիա Բերուաշվիլիին որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Գործով որոշումը կայացրել է դատավոր Մզիա Գարշաուլիշվիլին։
Տեղեկատվության համար՝ Ներքին գործերի նախարարությունը Գիգա Ավալիանիի գործի հետ կապված Նիա Իմնաձեին և Անաստասիա Բերուաշվիլիին ձերբակալել է օգոստոսի 5-ին։
Նիա Իմնաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 25, 117-րդ հոդվածի 3-րդ մասի «լ» ենթակետով (խմբով առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դրդում), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ մինչև 13 տարի ժամկետով։
Անաստասիա Բերուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ մինչև 7 տարի ժամկետով։