Գիա Վոլսկին չի բացառում, որ կանեփի արտադրման հետ կապված պատրաստված օրինագիծը ետ կանչվի խորհրդարանից

18:11, 17.09.2018

Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին չի բացառում, որ կանեփի արտադրում-կուլտիվացիայի հետ կապված պատրաստված օրինագիծը ետ կանչվի:

Ինչպես Վոլսկին ասել է լրագրողներին, կանեփի արտադրում-կուլտիվացիայի հարցը պետք է քննարկվի ավելի խորը և այդ մասին պետք է մանրամասն լրատվություն փոխանցվի բնակչությանը:

«Եթե դրանից հետո կառաջանան հարցեր, ապա մենք մեկ անգամ ևս պետք է վերանայենք մեր դիրքորոշումը: Այն ինչ չի ցանկանում հասարակությունը, դա չպետք է անենք, ոչ օրենքով և ոչ էլ այլ մեթոդներով:

Հնարավոր է ետ կանչվի օրինագիծը: Հասարակությունը համապատասխան լրատվություն չունի, թե ինչի հետ են կապված փոփոխությունները» ,-ասել է Վոլսկին:

 

Նմանատիպ