Գիա Վոլսկի. Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր
Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր,- այսպես է գնահատել խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ընդդիմության ներկայացուցիչների մերժումը ամփոփիչ արձանագրությունների ստորագրության մասին:
Նրա խոսքով, միակ ճանապարհը, որը մնում է ընդդիմությանը, ապակառուցողականությունը և համաձայնության հասնելու հեռանկարը տապալելն է:
«Մեր ընդդիմախոսները փակուղային իրավիճակում էին, ինչպես երևում է, չէին սպասում, որ ընտրաշրջանների վերահաշվարկ կսկսվեր, ինչպես նաև չէին սպասում, որ իրավասու միջազգային կազմակերպությունները դրական գնահատական կտային խորհրդարանական ընտրություններին: Այստեղից ելնելով, միակ ճանապարհը, որը մնում է ընդդիմությանը, ապակառուցողականությունը և համաձայնության հասնելու հեռանկարը տապալելն է: Սա դավադրություն է Վրաստանի դեմ և հանձնաժողովի անդամները կլինեն, թե քաղաքական գործիչները, պետք է մտածեն իրենց պատասխանատվության մասին երկրի առջև»,- հայտարարել է Վոլսկին: