Գիա Վոլսկի. Ցավալի է, որ վրաց ժողովրդի անունից են խոսում մարդիկ, ովքեր իրենց կուսակցությունում չեն կարողացել գտնել ավելի քան 2-3 մարդ
Գիա Վոլսկի. Ցավալի է, որ վրաց ժողովրդի անունից են խոսում մարդիկ, ովքեր իրենց կուսակցությունում չեն կարողացել գտնել ավելի քան 2-3 մարդ

Բավականին տարօրինակ հանգամանք է, որ վրաց ժողովրդի անունից, ապակառուցողական Սաակաշվիլու «կլաստերի» միությունից մի քանի կուսակցություն փորձում է, ողջ աշխարհին համոզել, որ երկու պետությունների միջև հարաբերությունը չի փչանա, հակառակը՝ կբարելավվի, եթե մի պետությունում մեղադրյալ և դատապարտյալ մարդը մյուս պետությունում կնշանակվի պաշտոնի,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին, Վրաստանում ընդդիմության մի քանի կուսակցությունների կողմից Ռադային և Ուկրաինայի քաղաքացիներին ուղղված հայտարարության վերաբերյալ:

Վոլսկիի խոսքով, սա իրավական և քաղաքական առումով անհեթեթություն է:

«Գլխավոր թեման այն է, որ բարեփոխումներ են անվանում այն, ինչը 2012 թվականին ստացանք ժառանգությամբ – փաստացի, 0-ին հասած սոցիալական փաթեթ, ոչնչացված գյուղ, ահաբեկված բիզնես, կորսված մարդիկ և կյանքեր, որպեսզի Սաակաշվիլին հզորացներ իր իշխանությունը: Եթե դա անվանում ենք բարեփոխումներ, ապա աշխարհահայացքով ևս նայում ենք տարբեր ուղղություններով:

Ցավալի է, որ վրաց ժողովրդի անունից են խոսում մարդիկ, ովքեր ոչ միայն չունեն հանրության աջակցությունը, այլև՝ սեփական կուսակցությունում չեն կարողացել գտնել ավելի քան 2-3 մարդ»,- հայտարարել է Գիա Վոլսկին: