Գիա Վոլսկի. «Ազգային շարժումը» փորձում է, պահպանել առաջատարի դիրքերն ընդդիմությունում
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» փորձում է, պահպանել առաջատարի դիրքերն ընդդիմությունում:
Լրագրողների հետ զրույցում Գիա Վոլսկին արձագանքել է Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությանը միասնության մասին:
««Եվրոպական Վրաստանը» փորձում է մրցակցության մեջ մտնել «Ազգային շարժման» հետ՝ առաջատարը լինելու հարցում: Կարծում եմ, իրականությունն արտահայտում է այն, ինչ ասում է Սաակաշվիլին: «Ազգային շարժման» կլաստերից է և նրանց տեսակետից, այդպես ավելի արդար կլինի»,- հայտարարել է Վոլսկին:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդդիմության կուսակցություններին կոչ էր արել, ստեղծել միասնական ընտրացուցակ և առաջարկել, ցուցակում տեղերը բաշխվեն ըստ վարկանիշի:
Նախաձեռնության մասին ըդդիմության կուսակցությունների ներկայացուցիչներից մերժում ստանալու մասին խոսելիս Սաակաշվիլին նշել է. «Այժմ ինձ հետ համեմատվելու ժամանակը չէ, քանի որ վստահեցնում եմ, չեք կարող ինձ հետ համեմատվել»: