Գիա Վոլսկի. «Ազգային շարժման» որոշ ներկայացուցիչներ նախկինում հայտարարություններ էին արել, թե զանգերի կենտրոնների հարցը կարող է կապված լինել «Վրացական երազանքի» հետ, սակայն ունենք հակառակ պատկերը
Գիա Վոլսկի. «Ազգային շարժման» որոշ ներկայացուցիչներ նախկինում հայտարարություններ էին արել, թե զանգերի կենտրոնների հարցը կարող է կապված լինել «Վրացական երազանքի» հետ, սակայն ունենք հակառակ պատկերը

«Ազգային շարժման» որոշ ներկայացուցիչներ նախկինում հայտարարություններ էին արել, թե զանգերի կենտրոնների թեման կարող է կապված լինել «Վրացական երազանքի» հետ, սակայն մենք ունենք հակառակ պատկերը,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին։

Նրա խոսքով, հիասթափեցնող է, որ Վրաստանում հայտնաբերվեց անդրազգային հանցավոր ցանցի կարևոր մասը։

«Քաղաքական հայտարարություններն այս առումով տեղին չեն, բայց որ հանցագործությունների մասշտաբները բավականին մեծ են, փաստ է։ Համաշխարհային մակարդակով ներգրավված են իրավապահ և հատուկ կառույցներ։ Վրացիներն աշխատել են նաև եվրոպական երկրների իրավապահների հետ և ստեղծել բավականին հզոր ցանց։ Հիասթափեցնող է, որ այս ցանցի զգալի մասը գտնվում է Վրաստանում։ Խոսվում է, որ այս հանցավոր սխեմայի հետ կարող են կապված լինել կոնկրետ հայտնի մարդիկ։ Իհարկե, քննությունն ամեն ինչ կպարզի, բայց որ կան բազմաթիվ զոհեր, դա արդեն փաստ է։ Փաստ է նաև, որ «Ազգային շարժման» որոշ ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն Կեզերաշվիլիի և նրա ֆինանսական ռեսուրսների հետ, նախկինում և այսօր էլ անում են հայտարարություններ այն մասին, որ այս թեման ինչ-որ կերպ կարող է առնչվել «Վրացական երազանքի» հետ, բայց մենք այսօր հակառակ պատկերն ունենք»,- ասաց Գիորգին Վոլսկին։