Գիա Բարամիձե. Կարծում եմ, որ «Ազգային շարժման» լուրջ ղեկավարներից ոչ մեկը երբեք չի օգտագործի ձայնագրությունները որևէ մեկի դեմ, առավել ևս՝ թիմի ներսում
Գիա Բարամիձե. Կարծում եմ, որ «Ազգային շարժման» լուրջ ղեկավարներից ոչ մեկը երբեք չի օգտագործի ձայնագրությունները որևէ մեկի դեմ, առավել ևս՝ թիմի ներսում

Ովքեր նախկինում ապօրինաբար գաղտնալսել ու ձայնագրել են մարդկանց, ես համարում եմ սովորական «կագեբեշնիկ», նրանք, ովքեր այսօր դա անում են պուտինիստ «քոցեր» են,- այս մասին «Ազգային շարժման» անդամ Գիա Բարամիձեն գրում է սոցիալական ցանցում:

«Ուզում եմ, որ բոլորը հստակ իմանան իմ կարծիքը, որ ես հասարակ «կագեբեշնիկներ» եմ համարում նրանց, ովքեր ապօրինաբար լսում ու ձայնագրում էին մարդկանց, իսկ նրանք, ովքեր այսօր դա անում են պուտինիստ «քոցեր» են:

Ըստ այդմ, ես հուսով եմ և հավատում եմ, որ «Ագային շարժման» ոչ մի լուրջ ղեկավար երբևէ նման ձայագրությունները չի օգտագործի որևէ մեկի դեմ, առավել ևս՝ թիմի ներսում, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում (միմյանց դեմ)»,- գրել է Գիա Բարամիձեն:

Սոցցանցերում տարածվել է ձայնագրություն, որի իսկությունը չի հաստատվել։ Ինչպես նշված է ձայնագրության մեջ, այն արվել է 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։ Ըստ տեղեկությունների՝ ձայնագրության մեջ Նիկա Մելիան անպարկեշտ խոսքերով է անդրադառնում Միխեիլ Սաակաշվիլիին։