Ղվարելիում տեղի ունեցած տարերային աղետը վնասել է բնակչությանը։ Կարկուտը վնասել է տնամերձ հողատարածքներ և այգիներ։
Բացի այդ, հորդառատ անձրեւի հետեւանքով ջրի տակ են հայտնվել մի քանի տասնյակ տներ։
Վնասվել են նաեւ էլեկտրասյուները, ինչի հետեւանքով քաղաքի մի հատվածը մնացել է հոսանքազրկված։
Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները։ Պոմպային աշխատանքներն ընթացքի մեջ են։
Տարերային աղետի հասցրած վնասները հաշվարկելու համար, հավանաբար, վաղվանից կստեղծվի հատուկ հանձնաժողով։