Ղվարելիում սպասում են Լուգարի լաբորատորիա ուղարկված երեք նմուշի «PCR» թեստի պատասխաններին
Ղվարելիում ընթանում է կորոնավիրուսի արագ թեստավորում: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության Կախեթիի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլին հայտարարել է, որ արագ թեստերով կորոնավիրուս է հաստատվել ևս երեք մարդու, այդ թվում՝ շտապ օգնության վարորդի մոտ: Նելլի Խիզանիշվիլիի մեկնաբանմամբ, երեք մարդկանց դեպքում էլ կորոնավիրուսը հաստատվել է «PCR» թեստավորման միջոցով: Նրա խոսքով, համապատասխան նմուշներն ուղարկվել են Լուգարի լաբորատորիա:
Համաճարակաբանները Ղվարելիում շարունակում են անցկացնել լրացուցիչ հետազոտություններ:
Կախեթիի շրջանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Վարակվածը շտապ օգնության բժիշկ է: