Ղվարելիի մունիցիպալիտետի Չանտլիսղուրե գյուղում փնտրում են երիտասարդ կնոջ:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, 25-ամյա Ասիաթա Սաիդովան չորս օր առաջ դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել տուն: Վերջին անգամ նրան տեսել է մտերիմներից մեկը:
Ինչպես պատմում են անհետ կորածի ընտանիքի անդամները, հավանաբար, երիտասարդ կինը փախել է ամուսնու հետ կոնֆլիկտից: Նրանց տեղեկությամբ, նույն պատճառով կինը մինչ այդ փորձել է ինքնասպան լինել:
Դրա հետ մեկտեղ, ՆԳ նախարարության տեղեկությամբ, Սաիդովան հատել է Վրաստանի սահմանը: