Ղվարելիում մոբիլիզացված են իրավապահներ, ըստ նախնական տեղեկության, զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ
Ղվարելիում մոբիլիզացված են իրավապահներ, ըստ նախնական տեղեկության, զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները մոբիլիզացված են Ղվարելիի Ճավճավաձե փողոցում, – ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով, ըստ նախնական տեղեկությունների, զինված անձը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ:

«Ստանալով հարձակման մասին հաղորդագրությունը, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես շրջափակել են դեպքի վայրի հարակից տարածքը: Ներկայումս տեղում մոբիլիզացված իրավապահները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումները, ինչպես նաև կատարվում են քննչական և օպերատիվ միջոցառումներ:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում ԶԼՄ -ների ներկայացուցիչներին պահպանել անվտանգության նորմերը և տեղում ենթարկվել ոստիկանության ցուցումներին», – ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: