ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից մարտի 14-ին՝ ժամը 14:00-ին, Ղվարելի քաղաքում տեղի կունենա «Դուրուջի 2024» քաղաքացիական անվտանգության համալիր փրկարարական վարժանքը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ նշված վերապատրաստման մասին 112-ից բնակչությանը նախազգուշական հաղորդագրություններ են ուղարկվելու
«Վարժանքների շրջանակում կգործարկվի ահազանգման ազդանշանային համակարգը, կիրականացվեն գործնական փրկարարական աշխատանքներ, այդ թվում՝ կամավորների տարհանում։ Փրկարարական աշխատանքներին կմասնակցեն հրշեջները՝ համապատասխան տեխնիկայով, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումները, սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, Ազգային գվարդիան, բուժօգնության խմբերը և Վրաստանի Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչներ»,- ասվում է ԱԻ կառավարման ծառայության հաղորդագրության մեջ։