Ղվարելիում դիտավորությամբ սպանության փաստով ձերբակալվել է ՆԳՆ պաշտպանության ոստիկանության բաժնի անձնական պաշտպանության վարչության տեսուչը
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Ղվարելիում դիտավորյալ սպանության փաստով բերման են ենթարկել ՆԳՆ պաշտպանության ոստիկանության բաժնի անձնական պաշտպանության վարչության տեսուչին։
Այս մասին գերատեսչությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության վարչության պետ Լևան Քութաթելաձեն։
«Գործի քննությամբ պարզվել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին Ղվարելիի շրջանում, գիշերային ժամերին ՆԳՆ պաշտպանության ոստիկանության բաժնի անձնական պաշտպանության վարչության տեսուչ Թ.Օ.-ն ծանոթների հետ եղել է սեղանի շուրջ, որտեղ փոխադարձ վեճի հիման վրա ներկաների միջեւ կոնֆլիկտ է ծագել։ Պաշտպանության ոստիկանության տեսուչը մի քանի կրակոց է արձակել, որի ժամանակ Գ.Գ.-ն ստացած վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է։ Իսկ երկրորդ քաղաքացին վիրավորվել է:
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները դեպքի առթիվ ձեռնարկել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։ Այդ թվում առգրավվել է հանցագործության զենքը։
Արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով ծառայությունը շարունակում է ինտենսիվ ռեժիմով իրականացնել բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները։
Դիտավորյալ սպանության համար ձերբակալված տեսուչին մեղադրանք կառաջադրվի 48 ժամվա ընթացքում: Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ»,- ասել է Լևան Քութաթելաձեն։