Ղվարելիի մունիցիպալիտետի Ախալսոփելի գյուղի անտառում հրդեհ է: Այս պահին տեղում հրդեհի երկու օջախ է։
Հրդեհը տարածվել է դժվարանցանելի տեղանքում՝ այրելով անտառի ստորին ծածկը։
Տեղում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Մոբիլիզացված է հատուկ տեխնիկա:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։