Ղվարելիի մունիցիպալիտետի անտառում հրդեհ է
Ղվարելիի մունիցիպալիտետի անտառում հրդեհ է

Ղվարելիի մունիցիպալիտետի Շիլդի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է:

Տեղացիները կարծում են, որ հրդեհի երեք օջախ կա, և այն տարածված է լեռան դժվարանցանելի տեղանքով։

Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարական ծառայությունն արդեն մեկնել է վայր։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։