Անտառային հրդեհ է բռնկվել Ղվարելիում, Չագուրգուրայի կիրճում:
Ըստ նախնական տեղեկությունների, հավանաբար, հրդեհը զբաղեցնում է անտառի երեք հեկտար տարածք: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է ներքին գործերի նախարարության ուղղաթիռը:
«Հրդեհաշիջման աշխատանքներում հրշեջների հետ համատեղ ներգրավված են Ղվարելիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները: Կարելի է ասել, որ կրակը գրեթե տեղայնացված է», – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Ղվարելիի քաղաքապետ Ռոստոմ Սեսիաշվիլին: