Առողջապահության նախարար Զազա Սոփրոմաձեն Գուդաուրիում, ճոպանուղու շարքից դուրս գալու հետևանքով տուժածներին է տեսակցել Ղուդուշաուրի կլինիկայում:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, այս պահին Ղուդուշաուրիի կլինիկայում է գտնվում երկու ուկրաինացի զբոսաշրջիկ, իսկ մնացած հինգ տուժածներին ռեանոմոբիլով տեղափոխում են Թբիլիսի, քանի որ վատ տեսանելիության պատճառով, ուղղաթիռով չի հաջողվել նրանց տեղափոխել:
Ինչպես նշել է Զազա Սոփրոմաձեն, խուճապի հիմք չկա և նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: