Ղրիմի Նովոֆյոդորովկա օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի
Ղրիմի Նովոֆյոդորովկա օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 13-ի։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան երկու անչափահասներ։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Նովոֆյոդորովկայի ռազմական օդանավակայանում դեռևս անհասկանալի պատճառներով զինամթերք է պայթել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հրդեհ չի եղել։
Քաղաքացիները տարհանվել են օդանավակայանի մոտ գտնվող տներից և տեղավորվել պանսիոնատներում և հյուրանոցներում։