Ղրիմի կամրջի վրա հրդեհ է
Ղրիմի կամրջի վրա հրդեհ է

Ղրիմի կամրջի վրա, որը բռնազավթված Ղրիմը կապում է Ռուսաստանի հետ, հրդեհ է։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ի ռուսալեզու ծառայությունը։ Ինչպես գրում է հրատարակությունը, այրվել է բեռնատար գնացքին ամրացված վառելիքի բաքը։

Սոցցանցերում ականատեսների տարածած մի շարք տեսանյութերում երեւում է, որ վնասված են նաեւ երկաթուղային գիծը եւ մայրուղին։ Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Հաղորդվում է, որ կամրջով երթեւեկությունը դադարեցվել է։

Ռուսաստանին բռնակցված թերակղզու երկաթուղու մամուլի ծառայությունը հայտնում է, որ ներկա պահին գնացքը դուրս է բերվել Քերչի կայարանից և կատարվում են վթարային աշխատանքներ։

Ղրիմի կամուրջը կառուցվել է Վլադիմիր Պուտինի պատվերով և բացվել 2018 թվականին։ Ռուսաստանն այս կամուրջն օգտագործում է Ուկրաինայի հարավում գտնվող զորամասերին մատակարարելու համար։