Ղրիմի և Սեվոստոպոլի բռնազավթման պատճառով, Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ հաստատված պատժամիջոցները

Ղրիմի և Սեվոստոպոլի բռնազավթման պատճառով, Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ հաստատված պատժամիջոցները: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի պաշտոնական վեբկայքում հրապարակված հայտարարության մեջ: Սահմանափակիչ միջոցները շարունակվելու են մինչև 2019 թվականի հունիսի 23-ը:

Պատժամիջոցները արգելում են եվրոպական ընկերություններին և Եվրամիության քաղաքացիներին, Ղրիմում և Սեվոստոպոլում ներդրումների իրականացում, արտահանում, բռնազավթված տարածաշրջաններից արտադրանքի ներկրում, զբոսաշրջական ծառայություններից օգտվում:

Եվրամիության խորհրդի հայտարարությունում ասված է, որ Եվրամիության աջակցությունը ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ անփոփոխ է: