Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Ղրղզստանի նախկին նախագահ, Ալմազբեկ Աթամբաևը դատապարտվել է 11 տարի երկու ամիս ազատազրկման։ Դատարանը Աթամբաևին մեղավոր է ճանաչել հանցագործ, չեչեն Ազիզ Բատուկաևին բանտից անօրեն ազատելու մեջ:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից մինչև 2017 թվականը:
«Ռոյթերի» հաղորդմամբ, Աթամբաևի կողմնակիցները նախկին նախագահի դեմ հարուցված գործը կապում են Աթամբաևի և Ղրղզստանի գործող նախագահ, Սորոնբայ Ժեենբեկովի միջև դիմակայությանը և գործը որակում են որպես քաղաքականացված: